Մեր ուշադրության կենտրոնում այժմ Պեկինի խաղերն են

Մեր ուշադրության կենտրոնում այժմ Պեկինի խաղերն են

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը նամակ է հղել օլիմպիական հանրությանը, որում մասնավորապես ասվում է.



<< Տոկիոյի օլիմպիական խաղերի փակման արարողությունից անցել է մեկ ամսից ավելի, և հուսով եմ, որ այս նամակը կընթերցեք  լավ տրամադրությամբ: 



Մենք կարողացանք կյանքի կոչել պատմության ընթացքում առաջին անգամ հետաձգված մարզահանդեսը՝  օլիմպիական համայնքի  անդամների միասնական աջակցության շնորհիվ: Խաղերի ճանապարհին  բազմաթիվ մարտահրավերների բախվեցինք: 



Ընդունեք իմ  շնորհակալությունը Տոկիոյի  խաղերի հաջողության գործում ձեր ներդրումի և  նվիրումի համար: Մեզանից  աննախադեպ ջանքեր պահանջվեցին անվտանգ ու  ապահով միջոցառում անցկացնելու համար: 



Տոկիոյի օլիմպիական խաղերը հույսի, համերաշխության և խաղաղության  խաղեր էին: 205 ազգային օլիմպիական կոմիտեների և ՄՕԿ -ի փախստականների օլիմպիական թիմի ներկայացուցիչները անմոռանալի ելույթներով յուրատեսակ  ուղերձ հղեցին աշխարհին:



Համաճարակի սկզբից ի վեր, առաջին անգամ,  աշխարհը համախմբվեց սպորտի գերբնական ուժի և մարզիկների նվաճումների շնորհիվ: 



Տոկիոյի  խաղերը այս դժվարին ժամանակներում աշխարհին տվեցին այնքան անհրաժեշտ հույս ու հավատ: Դա է օլիմպիական խաղերի նպատակը ՝ միավորվել խաղաղությամբ, համերաշխությամբ և մարդկությանը վստահություն ներշնչել  ապագայի նկատմամբ: 



Այժմ  բացառիկ հնարավորություն ունենք ընդամենը մի քանի ամիս հետո, մեկ անգամ ևս  ամրապնդել օլիմպիական այդ ուղերձը: Մեր ուշադրության կենտրոնում այժմ Պեկինում 2022թ. անցկացվելիք  ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներն են: 



Համաճարակը դեռևս ավարտված չէ: Ուզում եմ  հավաստիացնել, որ  չինացի գործընկերների հետ  ջանք չենք խնայի առաջիկա խաղերը նույնպես ապահով դարձնելու համար: Ինչպես Տոկիոյում էր,   իրականացնում ենք խիստ միջոցառումներ ՝ Պեկինի օլիմպիական խաղերի բոլոր մասնակիցների առողջությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով: Շարունակում ենք  առաջնորդվել առողջապահության համաշխարհային կազմակերպության և միջազգային փորձագետների  խորհուրդներով: 



Պեկինի խաղերին առնչվող կանոնագրքերը կհրատարակվեն  հոկտեմբերին: Այս համատեքստում,  ուրախ եմ հայտարարել, որ  ձմեռային օլիմպիական խաղերի համար մենք կունենանք պատվաստումների ծրագիր, որն այդքան արդյունավետ աշխատեց Տոկիոյում: Նշանակում է, որ  կաջակցենք  շահագրգիռ կողմերին `պատվաստանյութեր տրամադրելով խաղերի բոլոր մասնակիցներին, բնականաբար ազգային կանոնակարգերին համապատասխան: 



Այս դժվարին ժամանակներում զգում ենք օլիմպիական խաղերի  առաքելությունը՝  խաղաղ մրցակցության միջոցով միավորել աշխարհը: 



Օլիմպիական խաղերը խաղաղության, միասնության և համերաշխության ուղերձ են, անկախ նրանից, թե որտեղ են դրանք անցկացվում >>: 

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք