211652_close_icon
views-count1844 դիտում article-date 12:24 24-09-2021

Մեր մահճակալային կարողությունների մոտ 85 տոկոսը արդեն ծավալված է. 2156 մահճակալից զբաղված է 2006-ը. նախարար

Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ այս պահին կորոնավիրուսով պացիենտների բուժման համար ծավալված են 18 ԲԿ-ներում 2156 մահճակալ, որից զբաղված է 2006-ը:

«Մեր մահճակալային կարողությունների մոտ 85 տոկոսը արդեն ծավալված է, որ այս պահին ծառայում է կովիդ պացիենտների բուժման համար: Մենք առաջիկայում աշնան հետ կապված այլ հիվանդություններով եւս ունենք հիվանդացության աճ, ինչը բնական է, եւ լարվածությունը առողջապահական համակարգի վրա բավական մեծ է: Մեր հորդորը նաեւ հնարավորինս զսպելու հիվանդության տարածումը կոչված է նրան, որ այլ հիվանդություններով քաղաքացիները եւս հնարավորություն ունենան օգտվել բժշկական ծառայություններից»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր