Էրդողանն ԱՄՆ-ում հայտարարել է, որ «իրենք դրական ուղերձներ են ստանում Փաշինյանից»

Էրդողանն ԱՄՆ-ում հայտարարել է, որ «իրենք դրական ուղերձներ են ստանում Փաշինյանից»

Tert.am-ը գրում է. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին:


Նա նշել է.«Մենք ունեինք համագործակցության տարբերակ, որը անվանել ենք հինգի կամ վեցի հարթակ: Ներկայում այս նախագծի հետ կապված դրական ուղերձներ ենք ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Այս համատեքստում մենք նախատեսում ենք նաև որոշ քայլեր ձեռնարկել»:

Էրդողանն այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ կատարած այցի ժամանակ: Նրա խոսքով, այս հարցը լինելու է այն հարցերի շարքում, որոնք ինքը նախատեսում է քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք հնարավորություն կստանանք լավ զարգացնել տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցը: Սա ներառված է այն հարցերի օրակարգում, որոնք ես կքննարկեմ պարոն Վլադիմիր Պուտինի հետ ամսվա վերջին: Այսպիսով, թուրք-ռուսական հարաբերությունները նոր հզոր խթան կստանան»,-ասել է Էրդողանը:   

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք