211652_close_icon
views-count2476 դիտում article-date 21:36 23-09-2021

Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Ղրղզստանի նախկին նախագահին

Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Ղրղզստանի հանրապետության նախկին նախագահ Ասկար Ակաևին, որը Հայաստան է ժամանել Հայ-ռուսական սլավոնական համալսարանի հրավերով՝ վերջինիս պատվավոր դոկտորի տիտղոսի շնորհման արարողությանը մասնակցելու և դասախոսությունների շարքով հանդես գալու առիթով:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

Տեր-Պետրոսյանը և Ակաևը շուրջ ութ տարի սերտորեն համագործակցել են, ինչպես ԱՊՀ, այնպեսև երկկողմ հարաբերությունների շրջանակում: Նրանց առանձնապես մերձեցրել է այն հանգամանքը, որ երկուսն էլ քաղաքականություն են եկել գիտությունից:

Նմանատիպ նյութեր