211652_close_icon
views-count3167 դիտում article-date 17:28 23-09-2021

Բռնքամարտիկները պատրաստվում են Եվրոպայի երիտասարդական առաջնությանը

Անվանի մասնագետ, Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի  ավագ մարզիչ  Վազգեն Բադալյանը  գոհ է Ծաղկաձորում անցկացրած  ուսումնամարզական հավաքի ընթացքից:  Շուրջ 30 մարզիկներ, սեպտեմբերի 8 – 22 –ը,  բարեղճորեն կատարել  են  առաջադրանքները:

- Հաջողվեց բարելավել  մասնակիցների ընդհանուր և հատուկ ֆիզպատրաստականության որակները,  - ասաց Վազգեն Բադալյանը: - Բռնցքամարտիկներն իրենք էլ  զգացին  պարապմունքների արդյունավետությունը: Նրանք նորից իրարու կհավաքվեն սեպտեմբերի 26 –ին, երբ մայրաքաղաքի Օլիմպավանում կսկսենք նախապատրաստական երկրորդ փուլի աշխատանքները: Դրանք կտևեն մինչև հոկտեմբերի 11 –ը: Նպատակը մարզվողների տեխնիկատակտիկական հատկանիշները բարելավելն է, ցանկալի մակարդակի հասցնելը, որպեսզի  մարտական տրամադրությամբ ներկայանանք Մոնտենեգրոյի  Բուտվա քաղաքում հոկտեմբերի 13 – 24 –ը կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:

Մրցավայր  կուղեկցենք հավանաբար 10  - 14  մարզիկ  - մարզուհու: Նրանք եթե  հետևողական լինեն ու կատարեն մարզիչների ցուցումները, հնարավոր է, որ մի քանիսը տեղ ունենան պատվո պատվանդանի վրա  . . .

Նմանատիպ նյութեր