Տիգրան Արզաքանցյանը շարունակում է «հաղթարշավը». «Փաստ»

Տիգրան Արզաքանցյանը շարունակում է «հաղթարշավը». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է․ «Խորհրդարանական ընտրությունների քարոզչության շրջանում ամենաքննարկվող թեկնածուներից մեկը, երևի թե, Տիգրան Արզաքանցյանն էր, որի տարբեր տեսահոլովակներ դառնում էին սոցցանցային բուռն արձագանքների առիթ: Պարզվում է՝ Արզաքանցյանը բավականին ակտիվ ու հայտնի օգտատեր է նաև Տիկ-Տոկ սոցիալական ցանցում, որն աշխարհում ունի 1 միլիարդից ավելի օգտատեր: Հայաստանի քաղաքական գործիչներն այս սոցիալական ցանցում բավականին պասիվ են: Սակայն, ինչպես երևում է, Տիգրան Արզաքանցյանն այստեղ էլ է օրիգինալ: Նրա դիտումներն ու հավանումները ոչ միայն աննախադեպ են հայաստանյան քաղաքական դաշտի համար, այլև անգամ գերազանցում են շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաև տարբեր հայտնի «տիկտոկերների»։ Նրա հետևորդները 22000-ից ավելի են, իսկ հավանումները գերազանցում են 351000ը:

Իսկ ռեկորդը պատկանում է մեկ շաբաթ առաջ հրապարակված տեսանյութին, որը հավաքել է ավելի քան 275500 հավանում և Հայաստանի համար աննախադեպ քանակի համարվող՝ 4,6 միլիոն դիտում։ Իսկ տեսանյութում Արզաքանցյանը ցույց է տալիս, թե ինչպես է բացում 1941 թվականի արտադրության գինին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք