211652_close_icon
views-count25370 դիտում article-date 19:16 22-09-2021

ԱԻՆ-ն առաջին անգամ կիրառել է անօդաչու սարքեր՝ հրդեհների տեղանքը հետազոտելու համար. ՓԾ տնօրեն. MegaNews.am

MegaNews.am-ը զրուցել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի հետ՝ անդրադառնալով փրկարար ծառայության կողմից իրականացվող աշխատանքներին։

Խոսելով հրդեհների ու դրանցից բխող վտանգների մասին՝ Արմեն Գասպարյանը շեշտեց՝ տնտեսվարողները պետք է ունենան համապատասխան հնարավորություններ և հակահրդեհային առաջին արձագանք իրականացնեն։ ԱԻՆ-ը պետք է արձագանքի միայն դրա բարդանալու դեպքում։

«Շատ դեպքերում տնտեսվարողներն առաջին արձագանք չեն իրականացնում, և այդ պայմաններում մենք փորձում ենք արձագանքել, թեև դա այս կառույցի վրա դրված խնդիրը չէ։ Հասարակության մեջ կա տարածված մի կարծիք՝ եթե հրդեհ կա, ապա ԱԻՆ-ը պետք է արձագանքի, բայց ո՛չ, տնտեսվարողները պետք է նախ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնեն՝ ունենանալով համապատասխան միջոցներ, և այդ միջոցների կիրառումից հետո, եթե բարդ իրավիճակ է լինում, ԱԻՆ-ը պետք է արձագանքի։

Հաշվի առնելով այն փաստը, որ շատ տեղերում նախնական արձագանքի պայմանները տնտեսվարողների մոտ բացակայում են՝ մենք արձագանքում ենք ի սկզբանե, որպեսզի ավելի չբարդանա՝ չնայած դա մեր պարտականությունների տիրույթում չէ։ Արմեն Գասպարյանը շեշտեց՝ փրկարար ծառայության լիազորությունների տիրույթից դուրս է ստուգումների կատարումը, որպեսզի պարզվի՝ արդյո՞ք տնտեսվարողները ունեն հակահրդեհային համապատասխան միջոցներ։ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը անդրադարձավ նաև լողի սեզոնի հետ կապված վտանգներին, մասնավորապես՝ քաղաքացիների՝ ջրում խեղդվելու վտանգին։

«Բացի փրկարարական աշխատանքներից՝ մենք անհրաժեշտության դեպքում մասնագիտական ծառայություն ենք ապահովում նաև ամբողջ ավազանի տարածքով, այսինքն՝ լինում են նաև դժբախտ դեպքեր Սևանի այն հատվածներում, որտեղ մենք ծառայություն չենք իրականացնում, և եթե ունենում ենք կանչեր ու ահազանգեր, բնականաբար, արձագանքում ենք։

Այս տարի նույնպես արձագանքել ենք և դուրս ենք բերել մեկ քաղաքացու դի։ Նա խեղդվել էր այն հատվածում, որը մեր ծառայության վայրում չէր եղել կամ ծառայության վայրին մոտ չէր եղել՝ շատ հեռու տարածությունում էր եղել։ Մենք մեր ծառայությունները շարունակում ենք նաև լողալու սեզոնից դուրս. չնայած գերծանրաբեռնվածությանը՝ մեր ծառայողները արագ ու օպերատիվ արձագանքել են», — նշեց Արմեն Գասպարյանը։

 Մանրամասներն՝ այստեղ
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր