Անկախության տոնի առթիվ Տաջիկստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Անկախության տոնի առթիվ Տաջիկստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առիթով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:



Ուղերձում նշված է.



«Հարգելի Նիկոլ Վովայի, սիրով Ձեզ և Հայաստանի ողջ բարեկամ ժողովրդին եմ հղում մեր անկեղծ շնորհավորանքները հանրապետության Անկախության օրվա 30-ամյակի առթիվ:



Այս տարիների ընթացքում Հայաստանն ունեցել է ձեռքբերումների մի ամբողջ շարք՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման,  ժողովրդի բարեկեցության բարելավման և միջազգային ասպարեզում իր դիրքի ամրապնդման գործում:



Տաջիկստանի բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամության և բազմակողմանի գործընկերության՝ պատմականորեն ձևավորված հարաբերությունները և մտադիր է սերտացնել և զարգացնել դրանք բոլոր ուղղություններով:



Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք ավելի մեծ ինտենսիվություն և դինամիկա հաղորդել տաջիկ-հայկական համագործակցությանը, ինչը համապատասխանում է մեր ժողովուրդների հիմնարար շահերին: Մենք վճռական ենք ամեն ջանք գործադրելու՝ այդ նպատակին հասնելու համար:



Հարգելի Նիկոլ Վովայի, տոնական այս օրը մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք