Վարչապետին Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը

Վարչապետին Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առիթով, շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը։ 


Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:



«Հարգելի Նիկոլ Վովայի,



Բոլոր ղազախստանցիների և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և ողջ հայ ժողովրդին` Հայաստանի Հանրապետության անկախության 30 -ամյակի կապակցությամբ:



Ինքնիշխանության ձեռքբերման օրվանից անցած երեք տասնամյակի ընթացքում Հայաստանը հասել է մեծ հաջողությունների սոցիալ-տնտեսական զարգացման գործում, վայելում է արժանի հեղինակություն միջազգային ասպարեզում:



Այսօր Ձեր ղեկավարությամբ երկիրն իրականացնում է կարևոր բարեփոխումներ, որոնք ուղղված են հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտների արդիականացմանը, պետականության ամրապնդմանը, հայ ժողովրդի միասնության ամրապնդմանը:



Ղազախստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը երկու պետությունների միջև փոխշահավետ համագործակցության խորացման և ընդլայնման գործում: Համոզված եմ, որ մեր կառուցողական երկխոսությունը կշարունակի նպաստել ղազախահայկական փոխգործակցության զարգացմանը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում:



Այս նշանակալից օրը, հարգելի Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ նորանոր ձեռքբերումներ պետական պատասխանատու գործունեության մեջ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում և բարեկեցություն»,-ասված է ուղերձում:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք