211652_close_icon
views-count59755 դիտում article-date 00:10 21-09-2021

Խոշոր ավտովթար Երևանում. Հալաբյան-Կիևյան փողոցների խաչմերուկում բախվել են Opel-ն ու Lada-ն. վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները, պարեկներն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Հալաբյան-Կիևյան փողոցների խաչմերուկում բախվել են Lada Priora-ն ու  Opel Astra մակնիշի  ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,   վթարի հետևանքով մի քանի հոգի տեղափոխվում են  Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության  Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին և 3-րդ վաշտերի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, 1-ին վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի և 3-րդ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:

Օպերատիվ են գործել նաև Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական  ջոկատի փրկարարները:

Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել  փրկարարները, ոստիկանության  պարեկները և քաղաքացիները:

Տեղում նրանց առաջին բուժօգնությունն են ցուցաբերել բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև  հիվանդանոց տեղափոխելը, տեղում  բուժօգնությունն են ցուցաբերել:

Այս պահին վթարի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում  Երևանի գնդի պարեկները:

Մանրամասները՝ քիչ ուշ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+

Նմանատիպ նյութեր