Խոշոր ու շղթայական ավտովթար ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց. Infiniti-ն՝ մի քանի ավտոմեքենաների ջարդի հեղինակ. օպերատիվ են գործել բժիշկները, վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել պարեկային ծառայության գումարտակի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խոշոր ու շղթայական ավտովթար  ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց. Infiniti-ն՝  մի քանի ավտոմեքենաների ջարդի հեղինակ. օպերատիվ են գործել բժիշկները, վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել պարեկային ծառայության գումարտակի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ու շղթայական ավտովթար  է տեղի ունեցել Երևանում: Ժամը  05:30-ի սահմաններում  Infiniti մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցում՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց, բախվել է  ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված  31-ամյա Արմիկ Փարսյանին պատկանող Mercedes մակնիշի, 59-ամյա Ավետիկ Ղուկասյանին պատկանող Isuzu մակնիշի, 26-ամյա Կարապետ Առաքելյանին պատկանող Nissan Bluebird մակնիշի,  ոստիկանության Չարբախի բաժանմունքի հաշվեկշռում հաշվառված  ВАЗ 2106  մակնիշի ավտոմեքենային և 30-ամյա Ռոմիկ Ավագյանին պատկանող Toyota Camry մակնիշի ավտոմեքենային:


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ոստիկանության Չարբախի բաժանմուքի ծառայողները:

 Օպերատիվ են գործել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Մայիս Բաբայանի գլխավորությամբ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել  են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները:
 
Օպերատիվ է գործել նաև  Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Դեպքի վայրում հավավքածներն ասում էին,որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի հրամանատար  Լևոն Բադալյանը:

 Օպերատիվորեն  ժամանել են նաև Երևանի գնդի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը և տեղում կատարել ուժեցացված ծառայություն, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, քանի որ վթարի հետևանքով  ճանապարհը դարձել էր երթևեկի համար միակողմանի:

Վթարի մասին  պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը  փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  . հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:

 Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

 Օպերատիվորեն  ժամանել են նաև  ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

Ոստիկանությունը պարզում է Infiniti-ի վարորդի  և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք