Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 24-ամյա վարորդը Toyota Alphard-ով մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 24-ամյա վարորդը Toyota Alphard-ով մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Երեկ՝ սեպտեմբերի 13-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 24-ամյա Կարեն Հայրապետյանը իր վարած Toyota Alphard մակնիշի ավտոմեքենայով Նոր Գեղի- Եղվարդ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք