Պայմանավորվածություն չի եղել,որ Գորիս-Կապան ճանապարհահատվածը բացելու դիմաց ադրբեջանական հենակետեր դրվեն. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պայմանավորվածություն չի եղել,որ Գորիս-Կապան ճանապարհահատվածը բացելու դիմաց ադրբեջանական հենակետեր դրվեն. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Կապան-Գորիս ճանապարհը բացվել է ոչ մի բանի դիմաց: Չի եղել պայմանավորվածություն, որ բացելու դիմաց ադրբեջանական հենակետեր դրվեն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով հարցին՝ Սյունիքում ադրբեջանական զինծառայողների կողմից փակած Գորիս-Կապան ճանապարհն ի՞նչ բանակցությունների արդյունքում է բացվել:



«Ռուս սահմանապահներն ստանձնել են այդ ճանապարհահատվածի վերահսկողական գործառույթ»,-նշեց նա:



Ըստ Աղաջանյանի՝ այն, ինչ անում է ադրբեջանական կողմը, ընդամենը նպատակ ունի արժեզրկել խաղաղության օրակարգը:



«ՀՀ ռազմական գերատեսչությունը մշտապես, ամենօրյա, ամենժամյա ռեժիմով կատարելագործվում է և վերակազմակերպվում է պատերազմից հետո առաջացած խնդիրներից հետո և մշտապես իր գործառույթներն իրականացնում և իրականացնելու է համապատասխան պահի առկայության պարագայում: Դրան զուգահեռ, ՔՊ կուսակցությունը, որպես նախընտրական կարևորագույն խոստում, հանդես է եկել խաղաղության օրակարգի կարևորությամբ և նախընտրական քարոզարշավի անկյունաքարային կետ սահմանել է տարածաշրջանում երկարատև խաղաղության գործընթացի սկիզբ դնելու պատրաստակամությունը»,-ասաց նա:



Մանրամասներն՝ այստեղ

Տեսանյութ



© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք