Ողբերգական դեպք Արարատի մարզում. «Զինավան 5» տնակում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ 44–ամյա ծառայողի կախված դին

Ողբերգական դեպք Արարատի մարզում. «Զինավան 5» տնակում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ 44–ամյա ծառայողի կախված դին Այսօր՝ սեպտեմբերի 14-ին  ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ  բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հովտաշատ գյուղ, որտեղ  «Զինավան 5» տարածքում հայտնաբերել են տղամարդու կախված դի:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիգորյանի գխավորությամբ:

 Ոստիկանները պարզել են, որ  մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ, 44-ամյա Մակիչ Ի.-ն է, ում  կախված դին հայտնաբերվել է  տնակի խորդանոցի տանիքի գերանից մետաղե ճոպանով կախված վիճակում:

Գ. Շամշյանի տեղեկություններով,  քանի որ պարզվել է, որ Մակիչ Ի.-ն ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում, ահազանգով ժամանել է Հայաստանի քննչական կոմիտեի  Զինվորական քննչական գլխավոր վարչության  4-րդ կայազորային քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:

 Փաստի առթիվ  քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք