211652_close_icon
views-count1354 դիտում article-date 17:25 14-09-2021

Չեմպիոնների լիգա. Այսօր մեկնարկում է խմբային մրցաշարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր մեկնարկում է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը: Խաղային առաջին օրը կկայանա 8 հանդիպում:
 
Գլխավոր հանդիպումը կկայանա Կատալոնիայում, որտեղ «Բարսելոնան» առանց Մեսիի ընդունելու Մյունխենի «Բավարիային», որն էլ այս ամռանը զրկվել է իր գլխավոր մարզչից՝ Ֆլիկից:

Շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ կարող է անել այս «Բարսան», որը բացի գլխավոր աստղի բացակայությունից, կադրային բազմաթիվ խնդիրներ ունի, մասնավորապես, վնասվածքի պատճառով երկար ժամանակով շարքից դուրս է եկել դանիացի հարձակվող Մարտին Բրեթուեյթը, իսկ Գրիզմանը տեղափոխվել է «Ատլետիկո»:
 
E խումբ
«Բարսելոնա» (Իսպանիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 23։00
«Դինամո Կիև» (Ուկրաինա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 23։00
 
F խումբ
«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 20։45
«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Ատալանտա» (Իտալիա)՝ 23։00
 
G խումբ
«Լիլ» (Ֆրանսիա) - «Վոլֆսբուրգ» (Գերմանիա)՝ 23։00
«Սևիլիա» (Իսպանիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 20։45
 
H խումբ
«Չելսի» (Անգլիա) - «Զենիթ» (Ռուսաստան)՝ 23։00
«Մալմյո» (Շվեդիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 23։00
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր