211652_close_icon
views-count2825 դիտում article-date 17:09 14-09-2021

«Բարսելոնան» հետաքրքրված է Արսեն Զախարյանով. Նոբել Առուստամյան

Մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը հաղորդել է, որ կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով, տեղեկացնում է Armsport.am-ը:

««Դինամոյում», Եվրոպայի երիտասարդական առաջնությունում խաղն ու Ռուսաստանի ազգային հավաքականում նորամուտը աննկատ չմնացին Եվրոպայում։ Իմ տվյալներով՝ գրանդ-ակումբներից մեկը լրջորեն հետաքրքրվում է Արսենի ծառայություններով։

Դա «Բարսելոնան» է։ Կատալոնական ակումբի սկաուտները մի քանի անգամ մեկնել են Մոսկվա՝ «Դինամոյի» խաղերին, որպեսզի գնահատեն Զախարյանի խաղը։ «Բարսայի» ներկայացուցիչները գոհացել են տեսածից ու պատրաստ են բանակցություններ սկսել ինչպես «Դինամոյի», այնպես էլ խաղացողի հետ։ Բանակցությունները պիտի սկսվեն առաջիկա շաբաթներին։

Լրիվ հնարավոր է, որ այս աշնանը «Բարսան» կցանկանա համաձայնության գալ Զախարյանի տրանսֆերի շուրջ ու կենտրոնանալ ապագա գործարքի վրա։ Այն կարող է կայանալ 2022-ի ամռանը՝ կապված նրանից, թե բանակցություններն ինչպես կընթանան։ Անձամբ Զախարյանը պլանավորում է գոնե այս մրցաշրջանն անցկացնել «Դինամոյում»։

Նմանատիպ նյութեր