211652_close_icon
views-count1433 դիտում article-date 16:41 14-09-2021

Արցախի ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են Հադրութի «Դիզակ» մանկապարտեզ

Սեպտեմբերի 13-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են Ստեփանակերտ քաղաքում գործող Հադրութի «Դիզակ» մանկապարտեզ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՄԻՊ-ից։

Այցի ընթացքում ծանոթացել են նորաբաց մանկապարտեզի շենքային պայմաններին, ապա հատուկ անդրադարձ է կատարվել երեխաների մաքրության, առողջության պահպանման, սննդի առնչվող և մի շարք այլ հարցերի, ինչպես նաև անձնակազմի՝ երեխաների հանդեպ ցուցաբերվող անհատական վերաբերմունքին։

Տնօրինության կողմից բարձրաձայնվել են մի շարք հարցեր կապված մանկապարտեզի խաղահրապարակի բացակայության, խաղալիքների և հետաքրքրաշարժ խաղերի սակավության հետ։

Հանդիպման ավարտին ՄԻՊ ներկայացուցիչները նշել են, որ իրենց լիազորությունների շրջանակներում փորձելու են բարձրաձայնված խնդիրները ներկայացնել պետական լիազոր մարմիններին՝ հետամուտ լինելով դրանց կարգավորման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկմանը:

Նմանատիպ նյութեր