211652_close_icon
views-count2389 դիտում article-date 18:18 13-09-2021

Հադրութի շրջանից հայտնաբերվել է զոհված զինծառայողների ևս 2 աճյուն

Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանում որոնողական աշխատանքների շնորհիվ հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով են ընթացել։

Հայտնաբերված 2 աճյունների ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում, փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1665 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Նմանատիպ նյութեր