Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. ՀՀ ՊՆ ծառայողը Opel-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում, 3 վիրավորները ՀՀ ՊՆ ծառայողներ են

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. ՀՀ ՊՆ ծառայողը Opel-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում, 3 վիրավորները ՀՀ ՊՆ ծառայողներ են Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Ավետիս Բզնունին իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 23 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Բզնունին, նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Գարիկ Գրիգորյանն ու Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Արմեն Վահանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանոթյան 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայրում զննություն էր կատարում նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, մարզի դատախազի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գեղարքունիքի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները, քանի որ պարզվել է, որ վարորդն ու վիրավորները ծառայում ենն ՀՀ ՊՆ N զորամասում։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք