211652_close_icon
views-count44064 դիտում article-date 20:10 12-09-2021

Արտակարգ դեպք Երևանում. Nissan Versa-ում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ, ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
 
Դեռևս անհայտ հանգամանքներում, Բաշինջաղյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «15 կվարտալի կալցևոյի» հարևանությամբ, «Գուավա» առևտրի կենտրոնի դիմաց, Nissan Versa մակնիշի ավտոմեքենայում պայթյուն է առաջացել:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:
 
Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
 
Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3 գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Արտակ Սաֆարյանն ու Լևոն Կարապետյանը, ովքեր սահմանազատել են տարածքը և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել:
 
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ:
 
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքությունը:
 
Ըստ նախնական տեղեկությունների, պայթյունը առաջացել է ավտոմեքենայի գազաբալոնից, որը պարզվում է:

Պայթյունի հետևանքով տուժել է նաև «Գուավա» առևտրի կենտրոնը, կոտրվել են մի քանի ապակիներ:

 Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր