211652_close_icon
views-count31570 դիտում article-date 11:44 12-09-2021

Նոր մանրամասներ Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարից. բախվել էին BMW X5-ը, Hyundai Elantra-ն, Nissan-ն ու թիվ 24 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը. պարզվել է վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

​ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի որոշմամբ հետաքննական խմբի ղեկավար նշանակված, նույն բաժանմունքի ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է սեպտեմբերի 10-ին Երևանում Իսակովի պողոտայում խոշոր ու շթղթայական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների և վարորդների ինքնությունը;

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ BMW X5-ը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 31-ամյա Արմեն Հայրումյանը,  թիվ 24 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը վարել է Երևանի բնակիչ, 41-ամյա Արսեն Ստեփանյանը, Nissan-ը վարել է Երևանի բնակիչ, 69-ամյա Հարություն Օդաբաշյանը, իսկ Hyundai Elantra-ն վարել է Երևանի բնակիչ, 40-ամյա Տիգրան Գրիգորյանը:

Վթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Տ. Գրիգորյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 53-ամյա Սամվել Իսրայելյանը:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 10-ին խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել էին BMW X5, Hyundai Elantra, Nissan և թիվ 24 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը:  

Բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝  2 հոգի քաղաքացիական ավտոմեքենաներով տեղափոխվել էին հիվանդանոցներ:

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ: 

Ժամանել էր նաև Երևանի գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի   
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր