Մյունխենի ավտոսրահում ներկայացվել է Gelandewagen-ի նոր սերնդի մոդելը

Մյունխենի ավտոսրահում ներկայացվել է  Gelandewagen-ի նոր սերնդի մոդելը
Բավարական կոնցեռնը Մյունխենի ավտոսրահում ներկայացրել է «պրոֆեսիոնալ» շարքի Gelandewagen-ի նոր սերնդի մոդելը, որը ստանդարտ տարբերակից առանձնանում է արտաճանապարհային աքսեսուարների լայն փաթեթով: Ինչպես փոխանցում է Motor.ru-ն, հավելյալ վճարի դիմաց առաջարկվում է մեքենայի թափքը ներկել պղնձա-նարնջագույն երանգով՝ Magno-ի շարքից: G-Class Professional-ը համալրված է դիմացի և հետևի սև թափարգելներով, անվակամարներով, հայելիների համակարգով, ռադիատորի վանդակաճաղերի վրա գտնվող ֆիրմային «աստղով»:

Նշվում է, որ Mercedes-Benz-ի Professional Line շարքում փոփոխությամբ չեն ենթարկվել մեքենայի տեխնիկական բնութագրիչները: Մեքենան ներկայանում է լիաքարշակ համակարգով:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք