211652_close_icon
views-count3710 դիտում article-date 22:25 11-09-2021

Սեպտեմբերի 27-ին, Նկարիչների միությունում կմեկնարկի «1080 ԺԱՄ» խորագրով ֆոտոպատմության ցուցադրությունը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ, ԺԱՄԸ 19:00-ԻՆ, Նկարիչների միությունում կմեկնարկի «1080 ԺԱՄ» խորագրով ֆոտոպատմության ցուցադրությունը:

Սեպտեմբերի 27-29-ը ՀՀ Նկարիչների Միությունում տեղի կունենա «1080 ԺԱՄ» խորագրով ֆոտոպատմության ցուցադրություն` նկարահանված 44-օրյա պատերազմի ընթացքում։ Այն արտացոլում է ճակատում անցկացրած ամեն մի օրը, մարտնչողների առօրյան, կենցաղը, ապրեցնելու ակնթարթները, կռվի խաղաղ կողմը:

Ֆոտոպատմության հեղինակն է 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Նազարենկոն, ով հենց իր պաշտպանական դիրքերից ամեն օր մեկ ակնթարթ անմահացնելով ստեղծել է «1080 ԺԱՄ»֊ը։

Եռօրյա ցուցահանդեսի շրջանակներում առաջին անգամ կցուցադրվի «1080 ԺԱՄ» խորագրով փաստավավերագրական ֆիլմը, որի կադրերի գերակշիռ մասը նկարահանվել է պատերազմի ընթացքում՝ առաջնագծում։ Ֆիլմը նաև ներառում է հետպատերազմական շրջանում նկարահանված հարցազրույցներ պատերազմի մասնակիցների հետ:
Ֆիլմը չի պարունակում դաժան, ոչ մարդասիրական կադրեր՝ պահպանելով ֆիլմին ներկայացվող պահանջները:

Նախագիծն իրականցվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձր հովանու ներքո:
Նախագծի աջակիցներն են «Հայաստանի ազգային կինոկենտրոն»-ը, «ՀՌՀ Ուսանողական խորհրդ»-ը, «Interprint»-ը և «Ֆորմիկա Արտ» կազմակերպությունը:
Նախագիծը կազմակերպում է «Ալամեզոն» ընկերությունը «Նկարիչների Միության» հետ համատեղ:

- Մեկնարկը՝ Սեպտեմբերի 27, ժամը 19:00-ին
- Ավարտը՝ Սեպտեմբերի 29, ժամը 16:00-ին
- Հանդիպման վայրը՝ Նկարիչների Միություն՝ առաջին հարկի ցուցասրահ (ք․Երևան,Աբովյան 16)
- Հեռ. (096) 772 446 // (093) 494 034 // (010) 564 853

ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է

Նվիրվում է Արցախյան պատերազմի մասնակից բոլոր Քաջ հայորդիներին...

Նմանատիպ նյութեր