1774 դիտում
20:36 09-09-2021
Տեղի է ունեցել ԵՄ կողմից ֆինանսավորված «Սիրիահայերի եւ տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի ամփոփիչ համաժողովը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 9-ին, ժամը 10։00-ին, Հոլիդեյ Ինն հյուրանոցում տեղի ունեցավ Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ)՝ Ավստրիական Կարմիր խաչի, Հայկական կարիտասի, Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոն ՀԿ-ի և ՓՄՁ համագործակցության ասոցիացիա ՀԿ-ի հետ համագործակցությամբ հրավիրված ԵՄ կողմից ֆինանսավորված Սիրիահայերի եւ տեղացիների դիմակայունության բարձրացում (ԻՐԻՍ) ծրագրի ամփոփիչ համաժողովը, որին ներկա էին Հայաստանում ԵՄ դեսպանՆ․Գ․ Անդրեա Վիկտորինը, Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար պրն․ Կլաուս Կապպերը, այլ հյուրեր։
Համաժողովի ընթացքում ներկայացվեցին ծրագրի ձեռքբերումները, ինչպես նաև՝Հայաստանում ոլորտի մարտահրավերների հնարավոր լուծումների առաջարկներ։
Ծրագրի դոնոր և գործընկեր կազմակերպությունների բոլոր ներկայացուցիչներն էլ շեշտեցին, որ այն հաջողությամբ լուծել է իր առաջ դրված խնդիրները, և պետք է քննարկումներ իրականացվեն ծրագրի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ։
Եզրափակիչ համաժողովն ամփոփվեց ԵՄ ԻՐԻՍ Բիզնես ինկուբատորի հայտադիմումների 2-րդ փուլի 58 հաջողակ ձեռներեցներինդրամաշնորհների հանձնման արարողությամբ։Ձեռներեցները հյուրանոցի տարածքում ժամը 14:00 – 16:00-ը ներկայացրեցին իրենց արտադրանքն ու ծառայությունները։ Ցուցադրվեցին նաև ծրագրի շրջանակներում փոքր դրամաշնորհներ ստացած երիտասարդական ծրագրերի արդյունքները։
ԵՄ ԻՐԻՍ ծրագիրն իրականացվել է 2018 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի հուլիսը։Նպատակն էր բարելավել սիրիահայերի և տեղացիների սոցիալական և տնտեսական ինտեգրումը, հզորացնել Հայաստանում տնտեսական աճի ինստիտուցիոնալ կարողությունները։ Այն բաղկացած էր չորս հիմնական բաղադրիչներից՝ Տնտեսական ինտեգրում, Բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, Իրազեկման ծառայություններ և Սոցիալական ներառում։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 36 ամիսների ընթացքումգրանցել է հետևյալ արդյունքները․
Հայկական կարիտասի և ՓՄՁ համագործակցություն ասոցիացիա ՀԿ-ի կողմից հիմնադրվել էԵՄ ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամը՝ որպես անկախ մարմին, որն իրականացնում է բիզնես ինկուբացիայի ամբողջ փուլը, այդ թվում վերապատրաստումներ, քոչինգ, մենթորիգ և հասանելություն դեպի ֆինանսներ՝ վարկերի և դրամաշնորհներիտեսքով։ Հայտադիմումների ընդունման 2 փուլերի արդյունքում ԻՐԻՍ ակադեմիայի միջոցով աջակցություն են ստացել 102 ձեռներեց, և վերջիններիս բիզնեսների ֆինանսական աջակցման համար առանձնացվել է 449 միլիոն ՀՀ դրամ՝ վարկերի և դրամաշնորհների տեսքով։
Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոնՀԿ-ն իր ինֆոհաբի միջոցով երաշխավորում էր, որբոլոր կազմակերպությունների կողմից սիրիահայերին տրամադրվող ծառայությունների ամբողջ շրջանակը հավաքագրվի և հասանելի լինի Հայաստանում բնակվող բոլոր սիրիահայերին։
ԻՐԻՍ ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից Սիրիական ճգնաժամին ի պատասխան ստեղծված ԵՄ տարածաշրջանային Թրասթ ֆոնդի կողմից («Մադադ/MADAD հիմնադրամ»), համաֆինանսավորվել է Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից և իրագործվել է Ավստրիական Կարմիր խաչի կողմից ղեկավարվող կոնսորցիումի կոսմից, որի կազմում էին Հայկական Կարիտաս Բարեսիրական ՀԿ-ն, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնը և ՓՄՁ համագործակցության ասոցիացիան։

- Սիրիական ճգնաժամի արձագանքման նպատակով ստեղծված ԵՄ տարածաշրջանային Թրասթ ֆոնդից տրամադրվող աջակցությունը և համահիմնադիր կազմակերպությունների համատեղ ջանքերը, կարծում եմ, օգնեցին խթանել և ամրապնդել սիրիահայերի, փախստականների, հայրենադարձների և տեղական ձեռնարկատերերի տնտեսական ինտեգրումը՝ նպաստելով հայաստանի ՓՄՁ ոլորտի աճին։ Լիահույս եմ՝ այս փորձն օգտակար կլինի՝ այն ապագայում նմանատիպ տարբեր նախագծերի շրջանակներում կրկնօրինակելու համար,- բացման ելույթում նշեց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտրինը։
Ծրագրի դոնոր և գործընկեր կազմակերպությունների բոլոր ներկայացուցիչներն էլ շեշտեցին, որ այն հաջողությամբ լուծել է իր առաջ դրված խնդիրները, և պետք է քննարկումներ իրականացվեն ծրագրի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ։
Եզրափակիչ համաժողովն ամփոփվեց ԵՄ ԻՐԻՍ Բիզնես ինկուբատորի հայտադիմումների 2-րդ փուլի 58 հաջողակ ձեռներեցներինդրամաշնորհների հանձնման արարողությամբ։Ձեռներեցները հյուրանոցի տարածքում ժամը 14:00 – 16:00-ը ներկայացրեցին իրենց արտադրանքն ու ծառայությունները։ Ցուցադրվեցին նաև ծրագրի շրջանակներում փոքր դրամաշնորհներ ստացած երիտասարդական ծրագրերի արդյունքները։
ԵՄ ԻՐԻՍ ծրագիրն իրականացվել է 2018 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի հուլիսը։Նպատակն էր բարելավել սիրիահայերի և տեղացիների սոցիալական և տնտեսական ինտեգրումը, հզորացնել Հայաստանում տնտեսական աճի ինստիտուցիոնալ կարողությունները։ Այն բաղկացած էր չորս հիմնական բաղադրիչներից՝ Տնտեսական ինտեգրում, Բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, Իրազեկման ծառայություններ և Սոցիալական ներառում։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 36 ամիսների ընթացքումգրանցել է հետևյալ արդյունքները․
- 270 ընտանիք ստացել է բնակվարձի աջակցություն,
- մշակվել է բնակարանային պայմանների բարելավման մոդել ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար,
- 100 սիրիահայ և տեղացի ներգրավվել է վճարովի պրակտիկայի գործընացում, որոնցից 77-ն ընդունվել է աշխատանքի պրակտիկայից հետո
- 200 տարեց եռամսյակը մեկ ստացել է սննդի և հիգիենիկ պարագաներ փաթեթ,
- ստեղծվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության Հոգեբանական աջակցության կենտրոնը, որտեղանհատական հոգեբանական աջակցություն է տրամադրվել 361, խմբային՝ 735երեխայի և մեծահասակի, Քովիդ-19 համավարակից և Ղարաբաղյան հակամարության սրացումից տուժած ավելի քան 40 000 մարդու,
- 631 ուսուցիչ/գործընկեր/պետական կառավարման մարմինների աշխատակից մասնակցել է Հոգեբանական առաջին օգնության դասընթացի,
- կրթական ծրագրերում ներգրավվել են ավելի քան 9000 աշակերտ և ուսուցիչ,
- 430 երիտասարդ ներգրավվել է կարողությունների զարգացման և փոքր դրամաշնորհների տրամադրման ենթածրագրերում։
Հայկական կարիտասի և ՓՄՁ համագործակցություն ասոցիացիա ՀԿ-ի կողմից հիմնադրվել էԵՄ ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամը՝ որպես անկախ մարմին, որն իրականացնում է բիզնես ինկուբացիայի ամբողջ փուլը, այդ թվում վերապատրաստումներ, քոչինգ, մենթորիգ և հասանելություն դեպի ֆինանսներ՝ վարկերի և դրամաշնորհներիտեսքով։ Հայտադիմումների ընդունման 2 փուլերի արդյունքում ԻՐԻՍ ակադեմիայի միջոցով աջակցություն են ստացել 102 ձեռներեց, և վերջիններիս բիզնեսների ֆինանսական աջակցման համար առանձնացվել է 449 միլիոն ՀՀ դրամ՝ վարկերի և դրամաշնորհների տեսքով։
Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոնՀԿ-ն իր ինֆոհաբի միջոցով երաշխավորում էր, որբոլոր կազմակերպությունների կողմից սիրիահայերին տրամադրվող ծառայությունների ամբողջ շրջանակը հավաքագրվի և հասանելի լինի Հայաստանում բնակվող բոլոր սիրիահայերին։
ԻՐԻՍ ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից Սիրիական ճգնաժամին ի պատասխան ստեղծված ԵՄ տարածաշրջանային Թրասթ ֆոնդի կողմից («Մադադ/MADAD հիմնադրամ»), համաֆինանսավորվել է Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից և իրագործվել է Ավստրիական Կարմիր խաչի կողմից ղեկավարվող կոնսորցիումի կոսմից, որի կազմում էին Հայկական Կարիտաս Բարեսիրական ՀԿ-ն, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնը և ՓՄՁ համագործակցության ասոցիացիան։
Մարիանա Հարությունյան Հայկական Կարմիր խաչի ընկերություն Միջազային բաժնի վարիչ, ԻՐԻՍ կոնտակտային անձ +374 60 625 050,[email protected] |
Նունե Գրիգորյան Հայկական Կարմիր խաչի ընկերություն Լրատվական և լուսաբանման բաժնի վարիչ +374 60 625 060, [email protected] |
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
2563 դիտում
15:31 18-07-2018
«Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի իրականացման համար ԵՄ-ն 3 մլն եվրո է հատկացրել
Այս բաժնից
307 դիտում
18:50 23-04-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
484 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
412 դիտում
18:35 23-04-2024
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ