211652_close_icon
views-count31756 դիտում article-date 21:40 05-09-2021

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Nissan Teana-ն բախվել է ծառերին. վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները. օպերատիվ են գործել բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
 
Ժամւը 19:00-ի սահմաններում, Nissan Teana մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, Շիրակ գյուղից դեպի Վանաձոր ավտոճանապարհի՝ Շիրակ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի մեջ գտնված 22-ամյա Լորիկ Մովսիսյանն ու 21-ամյա Լեռնիկ Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Ախուրյանի թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Վիրավորներից մեկը արգելափակված էր մեքենայում:
 
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ:
 
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Դավիթ Ասատրյանն ու Նաիրի Գասպարյանը:
 
Փաստի առթիվ Դ. Ասատրյանի որոշմամբ նյութեր են նախապատրաստվում:
 
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
 
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:
 
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
 
Լուսանկարները Խաչիկ Գևորգյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր