Իրաքի հյուսիսում ԻՊ-ի հարձակման հետևանքով ուժայինների կորուստները հասել են 12-ի

Իրաքի հյուսիսում ԻՊ-ի հարձակման հետևանքով ուժայինների կորուստները հասել են 12-ի Բաղդադի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետևանքով Իրաքի դաշնային ոստիկանության զոհված աշխատակիցների թիվը հասել է 12-ի, ևս երեքը վիրավորվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին, կեսգիշերին մոտ գրոհայինները հարձակվել էին Կիրկուկ նահանգի Էր-Ռաշադ շրջանի գյուղերից մեկի մոտ գտնվող ուղեկալի վրա: Արմատականների հետ բախումը տևել էր մի քանի ժամ, իսկ օգնության ուղարկված ուժերը երկար ժամանակ չէին կարողանում տեղ հասնել, քանի որ ճանապարհները ականապատված էին ահաբեկիչների կողմից:

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք