Խոշոր ավտովթար-հրդեհ Տավուշի մարզում. 28-ամյա վարորդը BMW-ով բախվել է ծառին. կա վիրավոր. BMW-ում կրակ է բռնկվել և այն վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Խոշոր ավտովթար-հրդեհ Տավուշի մարզում. 28-ամյա վարորդը BMW-ով բախվել է ծառին. կա վիրավոր. BMW-ում կրակ է բռնկվել և այն վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում 28-ամյա Վլադիմիր Ավետիսյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեռևս չպարզված հանգամանքներում իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Ավետիսյանը տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել   ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

  Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝   Գևորգ Ղազարյանի
 

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք