211652_close_icon
views-count25837 դիտում article-date 10:49 05-09-2021

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Ford-ը բախվել է ապառաժ քարեր տեղափոխող КамАЗ-ի հետնամասին. կա վիրավոր. ժամանել են տարածքի ոստիկանապետը, ՃՈ վաշտի և դասակի հրամանատարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը  07:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 61-ամյա Ռաֆիկ Մ.-ն իր վարած  Ford մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել է Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Վանուշ Վ.-ի վարած КамАЗ մակնիշի ապառաժ քարեր տեղափոխող ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի վարորդ Ռաֆիկ Մ.-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպք վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի           

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+

Նմանատիպ նյութեր