211652_close_icon
views-count1217 դիտում article-date 13:59 03-09-2021

Մոնղոլիան քննարկում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի հարցը․ Մոնղոլիայի նախագահ․ Sputnik Արմենիա

Մոնղոլիան ուսումնասիրում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքելու հնարավորությունը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` տեղեկությունը հայտնել է Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը՝ ելույթ ունենալով Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ։ Գրում է Sputnik Արմենիան։

«Մոնղոլիան մշտապես ուշադրություն է դարձրել Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության ընդլայնմանը։ Այս պահին մենք ուսումնասիրում ենք Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հնարավորությունը»,-ասել է Մոնղոլիայի ղեկավարը։

Նրա խոսքով՝ նման համաձայնագիրը կարող է կարևոր դեր խաղալ Մոնղոլիայի արտաքին առևտրում առևտրային արգելքների նվազեցման գործում և ապահովել Ուլան Բատորի մասնակցությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացներին:

Արևելյան տնտեսական ֆորումն անցկացվում է սեպտեմբերի 2-4-ը Վլադիվոստոկում՝ Հեռավորարևելյան դաշնային համալսարանի մասնաշենքի հարթակում։

Նմանատիպ նյութեր