211652_close_icon
views-count2333 դիտում article-date 23:32 31-08-2021

Պատանի ծանրորդները հիացրին Եվրոպայի առաջնությունում

Լեհաստանի Չեխանովա  քաղաքում  անցկացվեց Եվրոպայի ծանրամարտի պատանեկան առաջնությունը:

Հայաստանից ծանրահարթակ ելան 14 մարզիկ –մարզուհիներ / 10 տղա և 4 աղջիկ /:

Առավել վստահ մրցելույթներ ունեցավ և հաղթող ճանաչվեց գյումրեցի Ռաֆիկ Մինասյանը / 61 կգ / : Նա պոկեց 114 կգ , հրեց 144 կգ  և երկամարտի 258 կգ արդյունքով  գրավեց առաջին տեղը ու կանգնեց պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճանին:Մեկ այլ գյումրեցի ՝ Մերուժան Եղոյանը / 55 կգ / գրավեց երկրորդ տեղը. 216 կգ / 97 կգ + 119 կգ /:

Երրորդ մրցանակակիր դարձավ  երևանցի ծանրքաշային  Ալբերտ Թումասյանը ՝  321 կգ / 147 կգ + 175 կգ /:

Տղաները թիմային պայքարում գրավեցին երրորդ տեղը:

Հայաստանի աղջիկներից  մեդալակիր դարձավ գյումրեցի Էմմա Պողոսյանը / 81 կգ / : Նա երկամարտի 196 կգ / 83 կգ + 113 կգ / արդյունքով  ճանաչվեց երկրորդը և արժանացավ արծաթե մեդալի:  Մեր մարզուհին  նաև սահմանեց Եվրոպայի մինչև 15 տարեկան աղջիկների ռեկորդ:

Նմանատիպ նյութեր