Կյանքից հեռացել է ՄՕԿ-ի նախկին նախագահ Ժակ Ռոգեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կյանքից հեռացել է ՄՕԿ-ի նախկին նախագահ Ժակ Ռոգեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երկարատև հիվանդությունից հետո, 79 տարեկան հասակում մահացել է միջազգային օլիմպիական կոմիտեի  / ՄՕԿ /  նախկին նախագահ, բելգիացի գրաֆ  Ժակ Ռոգեն: 



Նրա ամբողջ կյանքը կապված է եղել  առողջապահության և  սպորտի բնագավառների հետ: Ռոգեի ղեկավարությամբ օլիմպիական շարժումը ամրապնդել է  իր դիրքերը և հաջողությամբ շարունակվել են Խուան Անտոնիո Սամարանչի սկսած բարեփոխումները: 



Ռոգեն ՄՕԿ –ը գլխավորել է 2001 – 2013թթ:



Նա մասնագիտությամբ օրթոպեդ - վիրաբույժ էր,  սիրել է սպորտը և միշտ  մարզիկների կողքին է եղել: Փորձառու նախագահ էր և օգնել է  ՄՕԿ -ի արդիականացմանն ու վերափոխմանը, աջակցել  երիտասարդական սպորտին, հիմնադրել  պատանեկան օլիմպիական խաղերը և մաքուր սպորտի եռանդուն կողմնակից էր:



Ռոգեն եղել է արհեստավարժ  ռեգբիստ և առագաստանավորդ: Բելգիայի բազմակի չեմպիոն է , իսկ առագանաստանավային սպորտում ՝ աշխարհի չեմպիոն ու օլիմպիական խաղերի եռակի մասնակից / 1968, 1972 և 1976թթ. /:



Գործուն սպորտին հարժեշտ տալուց  հետո Ռոգեն դարձել է  Բելգիայի և Եվրոպայի օլիմպիական կոմիտեների նախագահ: Օլիմպիական շարժման, սոցիալական և խաղաղարար գործունեության զարգացման գործում ունեցած  ծառայությունների համար արժանացել է բազմաթիվ պարգևների և մրցանակների: 



Տիրապետում էր բազմաթիվ լեզուների,  ուներ ազնվական ծագում:



2002թ.  Սոլթ Լեյք Սիթիում կայացած օլիմպիական խաղերում Ռոգեն   բնակվել է  ոչ թե հինգ աստղանի հյուրանոցում, այլ ՝  մարզիկների հետ, օլիմպիական ավանում:



Ի հիշատակ Ռոգեի, ՄՕԿ -ը հինգ օր դրոշները կիջեցնի Լոզանում գտնվող կենտրոնակայանում, օլիմպիական թանգարանում և բոլոր համալիրներում: 



Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն  ցավակցում է Ժակ Ռոգեի ընտանիքին և ընկերներին:

Տեսանյութ



© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք