211652_close_icon
views-count1685 դիտում article-date 23:42 24-08-2021

Թուրքիան ապաստան չի տրամադրի աֆղաններին. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ ապաստան տրամադրել աֆղան փախստականներին։

Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։ «Մենք նախապես հայտնել էինք, որ Թուրքիան այս նպատակով վիզաներ չի տրամադրի։ Բոլոր այն հայտարարությունները, որ այս թեմայով տեղ են գտել ԶԼՄ-ներում, իրականությանը չեն համապատասխանում»,- ասել է Չավուշօղլուն։

Այս հայտարարությամբ Թուրքիայի արտգործնախարարը պատասխանել է ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությանը, թե իբր Թուրքիան պատրաստվում է աֆղան փախստականների համար առանձին կենտրոն ստեղծել։

Նմանատիպ նյութեր