Շանթ Սարգսյանը՝ շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Շանթ Սարգսյանը՝ շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Ուզբեկստանի առաջին  գրոսմայստեր Գեորգի Ագզամովի շախմատիստի հիշատակը հավերժացնելու նպատակով, արդեն 14 –րդ տարին անընդմեջ, անցկացվում   է միջազգային մրցաշար:


Մասնակիցների  թվում զգալի տոկոս են կազմում գրոսմայստերները: Այս անգամ 11 երկրների 65 պատվիրակներից  19 –ը  ունեին շախմատիստի բարձրագույն  կոչումը: Նրանց շարքում էին մեր երկրի ներկայացուցիչները: 

Ավելին, երևանցի Շանթ Սարգսյանը հեղինակությունների մրցապայքարում  ինը հնարավորից վաստակեց յոթ միավոր,  ճանաչվեց մրցաշարի միանձնյա հաղթող և տասը կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:  Նրան  հաջորդեց թիմակից Տիգրան Հարությունյանը, որը նույնքան հնարավորից վաստակեց 6 , 5 միավոր և բաժանեց  2 – 7 –րդ տեղերը: Կես միավորով  ետ մնաց Մանուէլ Պետրոսյանը, իսկ միջազգային վարպետ Վահե Դանիելյանի անվան դիմաց գրանցվեց 4, 5 միավոր:



Մրցանակային հիմնադրամը կազմում էր 25 հազար ԱՄՆ դոլար:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք