211652_close_icon
views-count2980 դիտում article-date 14:27 24-08-2021

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Գազայի հատվածի թիրախներին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Գազայի հատվածի մի քանի թիրախների՝ հրկիզիչ սարքերով օդապարիկներ իսրայելական տարածք արձակելուն ի պատասխան: Այդ մասին հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը, գրում է ria.ru-ն:

«Ոչ այնքան վաղուց ՑԱԽԱԼ-ի կործանիչները գրոհել են Հան-Յունիսում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի արտադրամասի, ինչպես նաեւ Ջաբալա տանող թունելի մուտքի վրա: Նաեւ հարված է հասցվել ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա արձակման հրապարակին, որը գտնվում է Սաջայի քաղաքացիական տների եւ դպրոցների հարեւանությամբ»,-ասվում է զինվորականների հաղորդագրության մեջ:

Բանակը նշում է, որ հարվածները հասցվել են օգոստոսի 23-ի երեկոյան հրկիզիչ սարքերով օդապարիկները իսրայելական տարածք արձակելուն ի պատասխան, ինչը «եւս մեկ օրինակ է այն բանի, որ ՀԱՄԱՍ-ը շարունակում է կիրառել ահաբեկչության տակտիկան եւ գրոհել խաղաղ բնակիչների վրա»:

Իսրայելը կշարունակի վճռականորեն հակազդել ահաբեկչության բոլոր փորձերին, որոնք գալիս են Գազայից, ընդգծվում է զինվորականների հաղորդագրության մեջ: Օգոստոսի 23-ին իսրայելական ԶԼՄ-ները հաղորդել են, որ այն շրջաններում, որոնք սահմանակից են Գազայի հատվածին, բռնկել է առնվազն ինը հրդեհ, որոնք առաջացրել են Գազայի հատվածից արձակված հրկիզիչ խառնուրդով օդապարիկները:

Նմանատիպ նյութեր