211652_close_icon
views-count9301 դիտում article-date 13:41 24-08-2021

Թուրքական «Բայրաքթարները» հեշտ, խոցելի թիրախ են զենիթահրթիռային համալիրների համար. ՌԴ ՀՕՊ համակարգերի գլխավոր կոնստրուկտոր

Թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչուն հեշտ թիրախ է զենիթահրթիռային համալիրների համար: ria.ru-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել «Ալմազ-Անտեյ» օդատիեզերական պաշտպանության ընկերության գլխավոր կոնստրուկտոր Պավել Սոզինովը:

««Բայրաքթարն», ընդհանուր առմամբ, զենիթահրթիռային համալիրին բնորոշ թիրախ է: Այն մեծ թիրախ է, գործնականում՝ 650 կգ զանգվածով օդանավ: Բավականին խոցելի է, քանի որ բավականին դանդաղ է թռչում»,- ասել է Սոզինովը:

 Նրա խոսքով՝ «Բայրաքթարների» դեմ պետք է պայքարելու համար պետք է այն ճիշտ ժամանակին նկատել և խոցել նախքան այն ունակ կլինի կիրառել իր սպառազինումը:

«Ալմազ-Անտեյ» օդատիեզերական պաշտպանության կոնցեռնը ռուսական առաջատար ընկերությունն է, որը զբաղված է ցանկացած տեսակի օդատիեզերական հարձակման զենքի դեմ պայքարի համակարգերի արտադրությամբ, ինչպիսին են «Տոր», «Բուկ» և С-400 համակարգերը:

Նմանատիպ նյութեր