211652_close_icon
views-count46517 դիտում article-date 11:09 22-08-2021

Նոր մանրամասներ՝ Ապարանում «Զազո» ցլիկի ու «Զուզու» հորթուկի գողանալու դեպքից. պարզվել է, որ մինչ այդ, գողացել են նաև «06»-ը, որով վթարի են ենթարկվել, և դրա վրա փակցված համարանիշը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Գևորգ Ալեքսանյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ պարզել են, որ երեկ՝ օգոստոսի 21-ին, Ապարան քաղաքում վթարի ենթարկված «06»-ն ու դրա վրա փակցված համարանիշները գողացված են եղել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «06»-ը հաշվառված է Տավուշի մարզի բնակիչ՝ 68-ամյա Սեդա Թ-ի անվամբ, և այն առևանգել էին օգոստոսի 18-ին, Դիլիջան քաղաքից։ Համարանիշներն էլ պատկանում է Տավուշի մարզի բնակիչ՝ 43-ամյա Աշոտ Ղ-ին, որը գողացել է էին Վանաձոր քաղաքից։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 21-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 03։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։

Օպերատիվորեն ժամանել էին ԱԻՆ ՓԾ թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Մինչ հրշեջ-փրկարարաների ժամանումը, քաղաքացիները ավտոմեքենայից դուրս էին բերել 1 հոգու, ով տեղափոխվել էր «Ապարան» բժշկական կենտրոն, իսկ հրշեջ-փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, ավտոմեքենայից դուրս էին բերել վարորդին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային, որով տեղափոխել էին «Ապարան» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։ Երբ փրկարարները բացել էին բեռնախցիկը, որպեսզի գազաբալոնը փակեն, այնտեղ հայտնաբերել էին հորթուկի, իսկ ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել էր ցլիկ։ Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել էին նաև ձեռնոցներ և երկաթյա լինգ։

Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամատաար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Վահագն Էլոյանն ու Հայկ Վարդանյանը։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել էր Վ․ Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ և ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախուզության համայնքային և հետքննական բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Գևորգ Ալեքսանյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ՝ օպերատիվ տեղեկություններով պարզել էին, որ ավտոմեքենան վարել էր Լոռու մարզի բնակիչ՝ 18-ամյա Ալբերտ Խաչատրյանը, իսկ նրա հետ հիվանդանոց էր տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ՝ 23-ամյա Արշակ Այվազյանը։  

Ոստիկանները ճանապարհային ոստիկանների հետ պարզել էին նաև, որ անասունները նրանք գողացել էին։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

​Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 140+
140+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր