211652_close_icon
views-count4525 դիտում article-date 19:13 20-08-2021

Էլինա Դանիելյանը՝ շախմատի Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը դարձավ Եվրոպայի անհատական առաջնության չեմպիոն:

Կանանց Եվրոպայի առաջնության վերջին տուրում Էլինան սպիտակներով մրցեց Էստոնիայի Մայ Նարվայի հետ և հաղթանակ տարավ:

Մեր կանանց հավաքականի առաջատարը վաստակեց 9 միավոր և միանձնյա հաղթող ճանաչվեց: Սա հայկական շախմատի՝ վերջին տարիների ամենափայլուն հաջողությունն էր:
 

Հայաստանի շախմատի ֆեդերացիան հայտնում է, որ այս հաղթանակը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին նմանատիպ հաջողությունն է թե´ կանանց, թե´ տղամարդկանց շրջանում:

Նշենք, որ Դանիելյանը նվաճել է նաև կանանց աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր: 

Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը մասնակցում էին 29 երկրների 117 շախմատիստուհիներ։

Մրցաշարի մասնակիցների թվում էին 5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ։ Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստերներ Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Մկրտչյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր