Աշխարհագրության միջազգային օլիմպիադայում Հայաստանի դպրոցականների թիմն արժանացել է բրոնզե մեդալի

Աշխարհագրության միջազգային օլիմպիադայում Հայաստանի դպրոցականների թիմն արժանացել է  բրոնզե մեդալի Օգոստոսի 10-ից 16-ը տեղի է ունեցել «Աշխարհագրություն» առարկայի 17-րդ միջազգային առցանց օլիմպիադան,  որին մասնակցել է 179 աշակերտ 46 երկրից: Հայաստանի դպրոցականների թիմն արժանացել է  բրոնզե մեդալի: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։


Միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը ներկայացրել է  4 աշակերտ՝ Մարիամ Գրիգորյանը Երևան, «Քվանտ» վարժարանից (10-րդ դասարան), Ռուբեն  Սարգսյանը  Շիրակի մարզի Գյումրի քաղաքի  «Ֆոտոն» վարժարանից (11-րդ դասարան), Հովհաննես Ստեփանյանն  Արմավիրի մարզի Նոր Արտագերսի միջնակարգ դպրոցից (11-րդ դասարան) և Լուսինե Հարությունյանն  Արարատի մարզի Նորաշենի  միջնակարգ դպրոցից (12-րդ դասարան):  Օլիմպիադան ընթացել է երկու փուլով՝ տեսական և մեկ փորձարարական: Մեդալը նվաճել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի աշակերտ  Ռուբեն  Սարգսյանը։

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք