211652_close_icon
views-count2374 դիտում article-date 09:48 16-08-2021

Վալտեր Սքոթի ատրճանակն աճուրդի է հանվում 20 հազար ֆունտ ստերլինգով

Շոտլանդացի գրող սըր Վալտեր Սքոթի համար պատրաստված 19-րդ դարի հազվագյուտ արծաթե ատրճանակը չորեքշաբթի ուղիղ եթերում աճուրդի կհանվի Lyon & Turnbull- ի կողմից՝ հավանաբար 20.000 ֆունտ ստերլինգով, հաղորդել է heraldscotland.com-ը:

Ատրճանակի մի կողմում փորագրված է Սքոթների տոհմական զինանշանը, իսկ հակառակ կողմում՝ «Watch Weel» կարգախոսով զինանշան: Օգոստոսի 15-ին լրացավ սըր Վալտեր Սքոթի ծննդյան 250-ամյակը:

Սքոթը 19-րդ դարի Շոտլանդիայի մշակութի ականվոր գործիչներից էր, «Ռոբ Ռոյ» և «Այվենհո» վեպերի հեղինակ:

Նմանատիպ նյութեր