1860 դիտում
21:21 11-08-2021
Աշոտ Վարդապետյանը՝ Եվրոպայի անհատական առաջնության գլխավոր մրցավար
Հայաստանի յոթ շախմատիստուհիներ են մասնակցում Ռումինիայի Յասի քաղաքում անցկացվող Եվրոպայի անհատական առաջնությանը: Նրանք աշխարհամասի 29 երկրների 117 մրցակցուհիների հետ պայքարում են խաղարկվող մեդալների համար: Խաղատախտակների շուրջ են նստում բազմաթիվ հեղինակություններ. 5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ։
Հայաստանը ներկայացնում են գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստերներ Աննա Սարգսյանը , Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Սուսաննա Գաբոյանը , Սիրանուշ Ղուկասյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Մկրտչյանը:
Առաջնության գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը:
Մրցաշարը կավարտվի օգոստոսի 21 –ին:
Նմանատիպ նյութեր
3297 դիտում
17:36 21-09-2018
Աշոտ Վարդապետյանը նշանակվել է Կարլսեն-Կարուանա մրցամարտի գլխավոր մրցավար
1848 դիտում
17:11 04-09-2019
Աշոտ Վարդապետյանը նշանակվել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության գլխավոր մրցավար
1179 դիտում
22:35 02-03-2014
Նախագահը ներկա է գտնվել Եվրոպայի շախմատի 15-րդ անհատական առաջնության բացման արարողությանը
Այս բաժնից
985 դիտում
22:41 09-04-2024
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում հաղթեց Բուլղարիայի ընտրանուն
1195 դիտում
13:27 08-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Գարիկ Կարապետյանն ու Սամվել Գասպարյանը