211652_close_icon
views-count6275 դիտում article-date 10:10 09-08-2021

Արցախցիները Անդրեի հետ երգեցին իրենց հիմնը. հանդիպումը կայացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ․ exclusivelife.am

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ օգոտսոսի 8-ին, տեղի ունեցավ երգիչ Անդրեի հանդիպումը արցախցիների հետ: Գրում է exclusivelife.am-ը։

Ստեփանակերտի հրապարակում հավաքված արցախցիները երգչին խնդրեցին կատարել Արցախի հիմնը:

«Հիմնը՞ ... Չէ, օրհներգը դուք էլ պիտի երգեք, միասին պետք է երգենք: Օրհներգի կատարումից հետո կիջնենք ր մեր հարգանքի տուրքն ու մոմավառությունը կատարենք մեր տղերքի հուշարձանին:

Դե, եկեք միասին մեր Արցախի, մեր Հանրապետության օրհներգը: Այն դեռ կա դեռ կա, և մենք էլ կանք: Եվ մեր հանրապետությունն էլ դեռ կա:

Եկեք չմոռանանք, որ այս օրհներգը գրվել է 90-ականներին: Այն ժամանակ ևս շատ դժվար օրեր էինք ապրում, բայց....

Եկեք միասին երգենք, ես միայնակ չեմ կարող»,- ասել է Անդրեն, ինչից հետո միասին կատարել են հիմնը:

Հիշեցնենք, որ Արցախի Վերածննդի հրապարակում 2 օր առաջ պատռել էին Անդրեի համերգի պաստառը։

«Երբ որ երեխուս կտան, էն ժամանակ էլ թող գան, կանցեռտ տան...»,- ասել էր քաղաքացին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր