211652_close_icon
views-count57160 դիտում article-date 11:25 07-08-2021

Ստեփանավանի քաղաքապետարանի մոտ ավտովթարից հետո տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է դանակահարությամբ․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 6-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Ստեփանավանի քաղաքապետարանի մոտ բախվել են Opel և Mercedes մակնիշի ավտոմեքենաները, ինչից հետո վարորդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել։

Մինչ դեպքի վայր կժամանեին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազորը օպերատիվ տվյալներ է ստանում, որ նշված վթարից հետո վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Սերժիկ Գրիգորյանը, ում բնակության վայրն ու ծննդյան տարեթիվը ճշտվում է, դանակով հարվածել է 24-ամյա Վահան Միրզոյանին, և ծեծկռտուքի արդյունքում վնասվածքներ է ստացել նաև ներկա գտնվողներից 22-ամյա Վահան Մեսրոպյանը։

Ստեփանավանի դատախազի հանձնարարականով՝ փաստի առթիվ նախաքննություն է սկսվել Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում։ 

Ոստիկանության Ստեփանավանի և քննչական բաժինների ծառայողները  ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ կասկածյալ Ս․ Գրիգորյանին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Opel-ը, որը բախվել է կայանված Mercedes-ին։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր