ԵՊՀ նոր ժամանակավոր պաշտոնակատարը Հովհաննես Հովհաննիսյանն է․ NEWS.am

ԵՊՀ նոր ժամանակավոր պաշտոնակատարը Հովհաննես Հովհաննիսյանն է․ NEWS.am Երեւանի պետական համալսարանի դահլիճում այսօր՝ օգոստոսի 5-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը գիտական խորհրդի անդամներին ներկայացրել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին: Գրում է NEWS.am-ը։


Ըստ այդմ, ԵՊՀ ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատարը «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանն է:

Նա նոր խորհրդարանում չէր ընդգրկված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում:

Մամուլի տեղեկություններով հենց նրան էր իշխանությունը ցանկանում տեսնել ռեկտորի պաշտոնում:

Ստորեւ ներկայացնում ենք դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանի կենսագրությունը

Կրթություն
2002 - 2006 թթ. ԵՊՀ, Աստվածաբանության ֆակուլտետ, Կրոնի պատմության և տեսության ամբիոն, ասպիրանտուրա
2000 - 2002 թթ. ԵՊՀ, Աստվածաբանության ֆակուլտետ, մագիստրատուրա
1996 - 2000 թթ. ԵՊՀ, Աստվածաբանության ֆակուլտետ, բակալավրիատ

Գիտական աստիճան
Պատմական գիտությունների թեկնածու (Թ. 00.05), <Հայ առաքելակաn եկեղեցու բարենորոգության հիմնահարցը 1901 - 1906 թթ. (կրոնագիտական վերլուծության), ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ. 004 մասնագիտական խորհուրդ, 2007 թ. հունիսի 19

Աշխատանքային փորձ
2002 - 2003 թթ. ԵՊՀ, Կրոնի պատմության և տեսության ամբիոն, ավագ լաբորանտ
2003 - 2007 թթ. ԵՊՀ, Կրոնի պատմության և տեսության ամբիոն, դասախոս
2007 թ-ից դասավանդում է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնում
2018 թ. մայիսի 21-ից ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Կարդացվող դասընթացներ
Ընդհանուր եկեկեղու պատմություն, Եկեղեցաբանության պատմություն և մեթոդաբանություն, Կրոնական իրավիճակը Հայաստանում

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Ընդհանուր եկեղեցու պատմություն, Կրոնական բազմախոհությունն արդի աշխարհում, Կրոնական երկխոսություն

Մասնակցությունը դրամաշնորհների
ԱՄՆ Պետդեպարտամենտի «Ֆուլբրայթ» ծրագիր
ԱՄՆ Պետդեպարտամենտի «JFDP» ծրագիր

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Մասնագիտական անդամակցություն
Կրոնների Ամերիկյան Ակադեմիա
«Էկումենիկ տեղեկատվական կենտրոն» հասարակական կազմակերպություն

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք