211652_close_icon
views-count30048 դիտում article-date 22:54 03-08-2021

Արտակարգ դեպք Երևանում. 51-ամյա աշխատակիցը Արաբկիրի թաղապետարանի հարևանությամբ կառուցվող բարձրահարկ շենքից ընկել է նկուղային հարկ. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Այսօր՝ օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը  15:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է  ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հարևանությամբ գտնվող Նաիրի Զարյան փողոցի թիվ 74 նոր կառուցվող շենքի հարկերից մեկից քաղաքացին ընկել է շենքի նկուղային հարկ:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ԱԻՆ ՓԾ թիվ 17 հրշեջ-փրկարարական ջոկատից, քաղաքացիները վերելակի հորից դուրս  են բերել Երևանի բնակիչ, 51-ամյա Գրիգորի Գրիգորյանին, ով «կատատրավմա»  ախտոոշմամբ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկաության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:

 Փաստի առթիվ տեսուչի կողմից նյութեր են նախապատրաստվում և դրանք փոխանցվելու են հետաքննական բաժանմունք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր