211652_close_icon
views-count1522 դիտում article-date 21:46 02-08-2021

Կատարում ենք հաշվարկ-գնահատում ՀՖՖ-ի կողմից մեզ հասցված վնասի վերաբերյալ․ «Լոկոմոտիվ» ՖԱ

Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը Լոզանի արբիտրաժային դատարանում հաղթել է ՀՖՖ-ին: Այսօր երևանյան ակումբը նոր հայտարարությամբ է հանդես եկել, որում, մասնավորապես, ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, ֆուտբոլային համա՛յնք։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Լոզանի Սպորտային Արբիտրաժային դատարանը ամբողջությամբ բավարարել է «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի հայցը ընդդեմ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի:

Լոզանի Սպորտային Արբիտրաժային դատարանի վճիռը հրապարակվելու է օգոստոսի 5-ից հետո։ Այդ իսկ պատճառով մեր մամուլի ասուլիսը կկայանա դատարանի կողմից վճիռը հանրայնացնելուց հետո, որպեսզի կարողանանք հանրությանը ներկայացնել ամբողջ պրոցեսի ողջ մանրամասները։

Ներկա պահին մեր պաշտպանական թիմը՝ համագործակցելով մի շարք տեղական և միջազգային փորձագետների հետ, կատարում են հաշվարկ-գնահատում Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կողմից մեր ակումբին և նրա յուրաքանչյուր անդամին հասցված ֆինանսական և բարոյական վնասի իրական չափը պարզելու համար, որպեսզի բոլոր իրավունքները վերականգնելուց զատ ամբողջությամբ վերականգնվեն նաև մեր ակումբին հասցված ֆինանսական և բարոյական վնասները միջազգային դատարանի միջոցով։

Մամուլի ասուլիսի վայրի և ձևաչափի մասին հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ»։

Armsport.am-ը հիշեցնում է, որ նախորդ տարվա հուլիսի 3-ին կայացած ՀՖՖ գործադիր կոմիտեի արտահերթ նիստում որոշում ընդունվեց դադարեցնել Առաջին խմբի առաջնությունը, որակզրկված ակումբների թվում էր նաև Երևանի «Լոկոմոտիվը»: Ակումբից 14 անձի տարբեր ժամկետներով արգելվել էր զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ: Ցմահ որակազրկվել էր ակումբի նախագահ Հրաչ Քանանյանը:

Նմանատիպ նյութեր