211652_close_icon
views-count2355 դիտում article-date 21:02 02-08-2021

ՌԴ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ

Armdaily.am-ը գրում է. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի լրատվական ծառայությունը:

«Հուսով եմ, որ ձեր գլխավորած կառավարության գործունեությունը կնպաստի բարեկամական, ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը Հարավային Կովկասում»,- ասված է հաղորդագրությունում:

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունը և համատեղ աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ: ՌԴ նախագահը Փաշինյանին մաղթել է հաջողություններ, քաջ առողջություն և բարեկեցություն:

Նմանատիպ նյութեր