211652_close_icon
views-count7102 դիտում article-date 20:50 02-08-2021

ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետը պաշտոնանկ է արվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վալերիկ Քոչարյանին ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ։

Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը. Վալերիկ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից, ասված է հրամանագրում:

Նմանատիպ նյութեր