211652_close_icon
views-count2146 դիտում article-date 19:06 02-08-2021

Բացառվում է, որ «Պատիվ ունեմը» մասնակցի 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքին. Վանեցյան

Քննիչ հանձնաժողովը ընդդիմության գործիքն է. ուղղակի ծիծաղելի է, որ իշխանությունը ստեղծի քննիչ հանձնաժողով: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ-ն հայտարարել է, որ մտադիր է 44-ճրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձեւավորել, որին կներգրավվեն նաեւ խորհրդարանից դուրս գտնվող ուժերի ներկայացուցիչները:

«Այդ ինստիտուտը ստեղծվել է ընդդիմության համար, որպեսզի ընդդիմությանը կարողանա այս կամ այն հարցի շուրջ իրականացնել քննություն: Իշխանությունը քննիչ հանձնաժողով ստեղծելով իրեն դնում է անհարմար վիճակում, որովհետեւ իշխանությունն ունի դատախազություն, ԱԱԾ, ՀՔԾ, Քննչական մարմիններ: Այսինքն այդ բոլոր մարմիններն անգործունակ են, եւ հիմա պետք է ԱԺ-ում ստեղծվի քննիչ հանձնաժողով, որը օժտված չէ որեւէ լուրջ լիազորությա՞մբ:Սա շարքային պոպուլիզմ է, որով փորձում են մաքրել իրենց մեղքերը»,-ասաց նա:

Վանեցյանը նաեւ հայտարարեց. «Բացառվում է, որ «Պատիվ ունեմ» դաշինքը մասնակցի այդ քննիչ հանձնաժողովի

Նմանատիպ նյութեր