211652_close_icon
views-count43886 դիտում article-date 18:58 02-08-2021

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են ЗИЛ-ն ու Opel-ը, Opel-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 37-ամյա Արտակ Թորոսյանի վարած  ЗИЛ և Երևանի բնակիչ, 19-ամյա Էդուարդ Ղարիբյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ը բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշին:

Վթարի հետևանքով Opel-ի  վարորդ Է. Ղարիբյանը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Արթուր Մինասյանը:

Փատի առթիվ Ա. Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան  Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+

Նմանատիպ նյութեր