Գնել Սանոսյանը նշանակվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

Գնել Սանոսյանը նշանակվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գեղարքունիքի նախկին մարզպետ Գնել Սանոսյանը նշանակվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար: Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է նրան նշանակելու հրամանագիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի` Գնել Սանոսյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,–նշված է հրամանագրում։



Նշենք, որ Սանոսյանն այսօր է ազատվել Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից։



Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2018-ի հոկտեմբերից։ Իսկ մինչ այդ մի քանի ամսով (2018 թվականի հունիսի 4-ից մինչև հոկտեմբեր) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր ՀՀ բնապահպանության փոխնախարար։

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք